2008.08.02-03 -Поход 2008 Лето
Материал из www.hatis.mh.am
Содержание |
Մասնակիցներ
- Արշակ Մկրտչյան
- Նաիրի Աղասարյան
- Գայանե Մկրտչյան
- Արաքս Դավթյան
- Սեվան Իրիցյան
Երթուղին` Ծովագյուղ-Խաչարձան-Աղավնավանք-Գանձաքար-Իջեվան_Լաստիվեր. ընդհանուր երկարությունը`75կմ.
16.08.2008թ.
1-ին օր
Սկսեցինք շարժվել ժամը 12:00 Կարմիր տանող ճանապարհից` Ծովագյուղի մոտից: Բարձրացանք լեռնանցք ու թեքվեցինք Պոլադ գետ: Հասանք լճին, որտեղ շերեփուկներն ու գորտերն այնքան շատ էին, որ ջուրը թափվելուց այն կարծես եռում էր: Այնուհետև սկսեցինք իջնել ճանապարհով դեպի ձոր: Ժամը 13:10 փոքրիկ աղբյուրի մոտ հաց կերանք: Կար 2 ճանապարհ. մեկն անցնում էր կատարի վրայով, որը վերջանում էր բացատում, իսկ մյուսը տանում էր դեպի գետ: Իջանք գետի մոտ, մի փոքր հանգստացանք, սառը ջրով լվացինք ոտքերը, այնուհետև գետի հունով` ճանապարհով, շարժվեցինք: Հետո ճանապարհը կորցրինք, մտանք փշերի մեջ, դրանք շրջանցելու համար բարձրացանք վերև և կտրուկ թեքությամբ իջանք ճանապարհ: Ճանապարհով անընդհատ քայլելով գետը մի քանի անգամ հատեցինք: Ճանապարհն անցնում էր ձմեռանոցի մոտոով, որտեղ պտղատու ծառեր կային: Քայլեցինք մինչև մոտ ժամը 19:00 և կանգնեցինք փայտե կամրջին չհասած բացատում: Խփեցինք վրանները, խարույկ վառեցինք, ընթրեցինք ու քնեցինք: Ընթրիքի ժամանակ խմեցինք սպիտակ գինի, որը մնացել էր դեռ Արշակի ծնունդից:
Լուսանկարներ
17.08.2008թ.
2-րդ օր
Բարի լույս: Մենք արթնացացանք մոտ ժամը 8:30-9:00, չնայած մեր զարթուցիչը ժամը 7:30-ից մեզ հիշեցնում էր, որ արդեն արթնանալու ժամանակն թր: Սկսեցինք շարժվել ժամը…: Շարժվեցինք ճանապարհով, հասանք փայտե կամրջին, որն իրենից ներկայացնում էր գերան, որով չկարողացանք անցնել գետը և անցանք կոշիկներով: Քանի որ ճանապարհն անընդհատ մի ափից մյուսն էր անցնում, սպիտված բոլորս էլ թրջվեցինք: Ճանապարհին` փայտի կամրջից ոչ հեռու, ջրամբար կար: Այնուհետև ճանապարհով հասանք գյուղ Պոլադ, գյուղից դուրս եկանք կամրջով դեպի Աղավնավանք և շարունակեցինք շարժվել մինչև մյուս գյուղը` Աղավնավանք (Սալահ): յուղը բավականին երկար էր, քայլեցինք մոտ 1 ժամ 30 րոպե: Դիլիջանի Ազգային պարկում` վանքի մոտ` գետի ափին, խփեցինք մեր վրանները մոտ ժամը 15:00-15:30: Նայեցինք Աղավնավանքը, լողացանք Աղավնավանք գետում, լվացք արեցինք: Եղանակը 2 օրվա ընթացքում լավն էր, սակայն 2-րդ գիշերը ուժեղ կայծակ էր ու անձրև էր գալիս: Հաշվեցինք կայծակի հեռավորությունը
S=V x t
(t=10վ Արշակի տվյալներով)
Լուսանկարներ
18.08.2008թ.
3-րդ օր
Նախաճաշեցինք ու ժամը 10:10 շարժվեցինք: Հիմնական գետի հունին զուգահեռ ճանապարհով բարձրացանք: Հետո ճանապարհը գետից բաժանվեց, վերջացավ ինչ-որ բացատում: Հետո ստիպված եղանք անցնել առվակի միջով: Ապա, հիշելով Մ.Մ.Թաթոսիչի խոսքերը, որոշեցինք ամենակարճ ճանապարհով դուրս գալ ձորից: Անընդհատ վեր բարձրանալով անտառը վերջացավ ու սկսվեց մեծ թեքությամբ ժայռերը: Այս մասն արշավի ընթացքում ամենադժվար, բայց ամենահետաքրքիր ու լավ մասն էր: Քանի որ ճանապարհ չկար, Սևանը բարձրանում էր ժայռերի վրա, գտնում էր առավել հարմար տեղամասը, որով կկարողանայինք անցնել: Մի քիչ դժվար էր, քանի որ թեքությունը շատ մեծ էր, ու մի անզգույշ շարժում և…. Ծառեր էլ չկային, որ բռնվեինք, հիմնականում փշեր էին: Հետո սկսեցինք մագլցել ժայռերը: Լավ էր, որ ժաըռերը չէին փշրվում: Թեքությունը բավականին մեծ էր, սակայն հանգիստ, համբերատար ու բարձր տրամադրությամբ հաղթահարեցինք, ու վերջում, երբ հասանք ճանապարհին, Նաիրին ասաց, որ ինքը հիմա հաստատ համոզվեց, որ Գայանեի հետ կհաղթահարեն ամեն ինչ: Մի բան էլ, մեր տղաները մեզանից բավականին գոհ մնացին (չէի կարող չշեշտել): Վերջապես հասանք ճանպարհին, արոտավայրերի ու յայլաների մոտով, անձաքար կատարի վրայով իջանք դեպի անձաքար գյուղ: Ճանապարհին մեծ քանակությամբ մոշ և ազնամորի կար, կերանք, թեյի համար բույսեր հավաքեցինք: Սրանց վրա բավականին ժամանակ կորցրինք, արդեն 20:45 էր, մոտ կես ժամից պիտի մթներ, իսկ մեզ դեռ 5կմ քայլելու ճանապարհ կար մինչև գյուղ: Ու սկսեցինք բավականին արագ քայլել, այլեևս ճանապարհին մեզ մոշերը չէին գայտակղում: Քայլեցինք մինչև 22:30, նպատակն էր անպաըման գետին հասնելը, որ լվացվեինք: Հասանք, սակայն այնքան հոգնավ էինք, որ նույնիսկ կրակ չվառեցինք: Բայց հասանք այնտեղ, որտեղ պետք էր: Մնացինք ինչ-որ մեկի գյուղամերձ հողամասում` գետի մոտ: Խարույկ չվառեցինք, ընթրեցինք վրանում:
Լուսանկաներ
19.08.2008թ.
4-րդ օր
Գանձաքար գյուղից 11:30-ին ավտոբուսով շարժվեցինք դեպի Իջևան (ավտոբուսները շարժվում էին 11:30, 13:30, 15:30): նացինք Նաիրիենց տուն: Հյուրասիրությունից հետո մեքենայով գնացինք գյուղ Ենոքավան: Այնուհետև շարունակեցինք ոտքով իջնել Լաստիվեր: իշերը ժամը 2-ին Սևանն ու Արշակը որոշոցին, որ գնում են ՙքարվան կտրելու՚: Վերադարձան մոտ ժամը 4-ին: Բերել էին ծառի սունկ և շլոր: Սնկով ու մակարոնով սուպ պատրաստեցինք հետց տեղում, ափսոս մի քանիսն արդեն քնած էին….
20.08.2008թ.
5-րդ օր
Արթնացանք, հյուրեր ընդունեցինք, նախաճաշեցինք: Շարժվեիցնք դեպի քարանձավները, նայեցինք, նկարվեցինք: Այնտեղից շարժվեցինք 14:15 և 15:07 եղանք Ձիարշավարանի մոտ, ուր մեզ սպասում էր ավտոմեքենան:
